Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարեվյան ակումբ

Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ներկայացված բոլոր անօրինական մեղադրանքները։

«Մեզ համար ակնհայտ է, որ Բաքվի դատավարությունը բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների անձնական դրդապատճառները և մեղադրյալների նկատմամբ հաշվեհարդարի բացահայտ ծարավը հանրապետության բարձրագույն ղեկավարության կողմից։

Ադրբեջանի իշխանությունների նման քաղաքականությունը քաղաքակիրթ պետությանը հարիր չէ»,-մասնավորապես ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

You may also like...