Իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ. Փաշինյանը՝ ԼՂ նախկին ղեկավարների «դատավարության» մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Բաքվում ԼՂ նախկին ղեկավարների «դատավարության» գործընթացին, Ադրբեջանում հայ գերիների խնդրին:

«Ես, իհարկե, կարող եմ ասել, որ այն տեղեկությունները, որոնք մենք իմացանք, և այն տեսարանները, որ տեսանք, իհարկե, մտահոգիչ են, բայց պիտի արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ։
Մեր դիվանագիտական շփումներում, մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է, և մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի։ Էլի եմ ասում՝ այստեղ մեր խնդիրը առաջին հերթին չվնասելն է և արդյունքին միտված աշխատանք իրականացնելը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ կարող է հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, սակայն դրանց ազդեցությունն ու հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա։

«Սա հասկանում ենք, թե չենք հասկանում: Դա՞ եք ուզում, ես չեմ ուզում»,- ասաց վարչապետը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

You may also like...