Բայրամովը զանգահարել է թուրք գործընկերոջը․ հայտնի է՝ ինչ են քննարկել

Հունվարի 22-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, Ջեյհուն Բայրամովը ցավակցություն է հայտնել Բոլու նահանգի Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի կապակցությամբ։

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը կիսում է եղբայրական Թուրքիայի վիշտը և պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն։

Հաքան Ֆիդանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ցավակցությունների և աջակցության համար։

Նշենք, որ Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի։

You may also like...