Կայացրել ենք քաղաքական որոշում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված․ Արմեն Գրիգորյան
ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում գաղտնի չի կարող լինել:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որևէ որոշում այս պահին ունի՞:
«Մենք իրավիճակը գնահատում ենք և ըստ դրա ենք որոշում կայացնում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ հայկական կողմը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման ընթացքում կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չի տորպեդահարելու:
«Մենք կայացրել ենք քաղաքական որոշում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված: Այդ որոշումները հրապարակային են, և դուք բոլորդ տեղյակ եք: Եթե որոշում լինի, կտեղեկանաք այդ մասին»,- նկատեց նա։
