Խրախուսում եմ Հայաստանի եվ Ադրբեջանի միջեվ կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետ

Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է  համաշխարհային անվտանգության համար, խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը։

Այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ լուսանկար հրապարակել:

«Դավոսում լավ քննարկում եմ անցկացրել Փաշինյանի հետ՝ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսության և համագործակցության շարունակման շուրջ», — նշել է նա:

You may also like...