Ձերբակալվել է Արման Սահակյանը. factor.am

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին:

Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները:

Վարույթը, որի շրջանակներում Սահակյանը ձերբակալվել է, նախաձեռնված է փողերի լվացման հոդվածով:

Այս պահին կայքին այլ մանրամասներ հայտնի չեն, իսկ նրա պաշտպանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:

You may also like...