Տարածում են իմ մասնակցությամբ տարաբնույթ տեսանյութեր․ Առուշ Առուշանյան
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Ֆեյսբուքի իր էջում ահազանգել է, որ TikTok սոցիալական հարթակում հայտնվել են իր անունն ու նկարները կրող տարբեր էջեր։«Վերջին շրջանում ինձ հաճախ են տեղեկացնում, որ TikTok սոցիալական հարթակում հայտնվել են իմ անունն ու նկարները կրող տարբեր էջեր, որոնք տարածում են իմ մասնակցությամբ տարաբնույթ տեսանյութեր։
Թյուրիմացությունից զերծ մնալու համար, ուզում եմ հայտնել, որ ես երբևէ չեմ ունեցել և չունեմ որևէ էջ այդ հարթակում։
