«Քաղաքապետերի դաշնագրի» ակումբի նախագահությունը փոխանցվել է Գյումրուն. նախագահ է ընտրվել Սարիկ Մինասյանը
Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագրի» ակումբի նախագահությունը փոխանցվել է Գյումրի համայնքին:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ ակումբի նախագահ է ընտրվել Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:


Ակումբը կոչված է միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հօգուտ «կանաչ տնտեսական աճ»-ի և կյանքի որակի բարելավման:


