Հայաստանում, հավանաբար, լսել են «պատրաստ լինել մի քանի ցուրտ ձմեռների» խորհուրդը. Սերգեյ Լավրով
Մենք բազմիցս հայտնել ենք մեր հայ ընկերներին, որ ոչ Վաշինգտոնը, ոչ Բրյուսելը իրականում չեն մտածում իրենց գործընկերների ճակատագրի և շահերի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային և ներդրումային գործընկերը։ Տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցավ արդյունավետ։ Մենք բարձր ենք գնահատում ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության արդյունքները 2024թ.։ Կասկածից վեր է, որ Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրմանը մեծապես ապահովել է վերջին տարիներին նրա ՀՆԱ-ի արագ աճը։
Հուսով ենք, որ գալիք տարում մեզ կհաջողվի զգալի առաջընթաց գրանցել մի շարք կարևոր ծրագրերի իրականացման գործում, ինչպես նաև կմեծացնենք մշակութային, հումանիտար և միջտարածաշրջանային փոխանակումների դինամիկան»,- ասված է հայտարարության մեջ։
