Այս սահմանազատումը մեր երկրի համար ուղղակիորեն դառնալու է մեծ գերեզմանաքար․ Բագրատ Սրբազան
Այս սահմանազատումը մեր երկրի համար ուղղակիորեն դառնալու է մեծ գերեզմանաքար, զրկելու է կենսունակությունից, ապրելու իրավունքից, գոյության իրավունքից: Այս մասին տեսաուղրձի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև սահմանազատման ու սահմանագծման թեմային:
«Վերջերս նաև հայտարարություն եղավ այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ, հատկապես շեշտադրում էր, որ այն պետք է սկսի Հայաստանի հյուսիսային շրջաններից։
Այս պատճառով է սկսել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժումը, որը վերածվել է սրբազան պայքարի, ստեղծվել է այն միտումով, որպեսզի կասեցվի այս աղետալի գործընթացը, որը ուղղակիորեն դառնալու է մեր երկրի համար մի մեծ գերեզմանաքար, զրկելու է կենսունակությունից, ապրելու իրավունքից, գոյության իրավունքից»,- ասաց Բագրատ Սրբազանը:
