Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են արտաքին գործերի նախարարություն։

Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է Media az-ը։

Հանդիպման ընթացքում իրանական կողմին խիստ բողոք է արտահայտվել՝ կապված Ադրբեջանի և մեր պետության ղեկավարի հասցեին արված վիրավորական հայտարարությունների հետ, որոնք արվել են դեկտեմբերի 29-ին Արդաբիլում Գերագույն առաջնորդի ներկայացուցչի մասնակցությամբ միջոցառմանը։

Միաժամանակ դժգոհություն է արտահայտվել վերջին շրջանում Իրանում բնակչության շրջանում հակաադրբեջանական տրամադրությունների լուրջ բորբոքման առնչությամբ։

Իրանի ներկայացուցչի ուշադրությանն է ներկայացվել, որ Իրանում հակաադրբեջանական քարոզչությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն, երկրների առջեւ դրված նպատակներին ու խնդիրներին։ Նշվել է, որ նման գործողություններն ուղղված են ատելություն ու թշնամանք սերմանելուն, այլ ոչ թե երկկողմ միջպետական ​​ու միջանձնային հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը։

You may also like...