Այս հայտարարագրմամբ մարդկանց ճնշnւմ են, մուտք են գործում նրանց հաշիվներ. Բագրատ Սրբազան

Երբ նայում ենք մեր անցյալ այս ամբողջ ժամանակահատվածը, այս  մի քանի օրը, ի՞նչ խնդիրներ ենք տեսնում, ի՞նչ հարձակումներ հասարակության վրա, մարդկային կյանքի վրա:

Այս մասին տեսաուղերձի ժամանակ ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Նյութական իմաստով ճնշում է իրականցվում մարդկանց իրավունքների վրա՝ հայտարարագրումների տեսքով, որով այո, փորձում են ամբողջությամբ վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա:

Այսինքն ոչ միայն տեղեկատվական իշխանություն ունենալու՝ որով այլևս դու ոչ թե տեղեկություն ես փնտրում, այլ տեղեկատվությունը մուտք է գործում քո ընտանիք, քո տուն՝ քայքայելու, ջարդելու, փշրելու ամբողջ քո մտածողությունը, ոչ միայն անվտանգային ֆիզիկական խնդիրներով ճնշելու, այլ նաև անհատական:

Մարդկանց ուղղակիորեն թույլ չեն տալիս որևէ կերպով գաղտնիություն ունենալու իր կյանքի, իր սեփական փոքրիկ տարածքն ունենալու վրա՝ մուտք գործելով նրանց բանկային հաշիվներ, մխրճվելով նյութական զանազան միջոցների մեջ և փորձելու վերահսկողություն հաստատել, այսինքն՝ բոլոր առումներով բռնաճնշել:

Մենք ամեն օր  այսպես կոչված բարեփոխումների անվան ներքո ուղղակիորեն առերեսվում ենք այս չարիքի իշխանության հետ»,- ասաց նա:

You may also like...