Գյումրիում Արմեն Տիգրանյանի տուն-թանգարան ունենալու անհրաժեշտություն կա. Քնարիկ Հարությունյան
«Կումայրի պատմամշակութային արգելոց» թանգարանում ցուցադրվել են հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանի՝ ուշ խորհրդային շրջանի հինգ տասնյակից ավել ցուցանմուշներ:


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Գյումրու ավագնու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը՝ նշելով.
«Ի դեպ, ցուցադրությունները ամբողջական ներկայացնելու համար առանձին տուն-թանգարան ունենալու անհրաժեշտություն կա»:


