Ուկրաինայում հակամարտությունը շուտափույթ ավարտ չի ունենա․ Զելենսկի
Կողմերը չեն կարողանա արագ ավարտին հասցնել Ուկրաինայում հակամարտությունը։
Այս մասին իտալական Il Foglio հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։
«Հակամարտության շուտափույթ ավարտ չի լինի»,- ընդգծել է նա։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իբր, կարող է զգալիորեն «արագացնել գործընթացը» պատժամիջոցների և Ռուսաստանի Դաշնության վրա տնտեսական ճնշման միջոցով։
