Լուկաշենկոն հայտարարել է՝ Լիտվան կկործանվի

Լիտվայի ներկայիս իշխանությունները ավերել են իրենց երկիրը։ Բալթյան հանրապետության զարգացմանն այսպիսի գնահատական ​​է տվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ԲելՏԱ-ն։

«Լիտվա չկա։ Նրանք ոչնչացրեցին այն: Գեղեցիկ երկիր, ամենաաշխատասեր, համբերատար մարդիկ։ Խորհրդային տարիներին նրանք հասել էին այնպիսի բարձունքների», -նշել է նա։

Ըստ Լուկաշենկոյի՝ Բելառուսը նախկինում երազում էր «ապրել մերձբալթյան հանրապետությունների պես»։

You may also like...