Գավառի մանկատան սաները կտեղափոխվեն «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի ընտանեկան միջավայրին մոտ առանձնացված տներ
Գավառի մանկատան սաները, ովքեր առաջիկայում տեղափոխվելու են «ՍՕՍ-մանկական գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, երեխաներն այստեղ ապրելու են ընտանեկանին մոտ միջավայրում Հայաստան» բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և կազմակերպության «Կոտայք» մասնաճյուղի տնօրեն Ռուբիկ Փաշինյանի հետ շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, մատուցվող ծառայությունների շրջանակին, տվել իրենց հուզող հարցերն ու ստացել պատասխանները։
Հիշեցնենք, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվում են այլընտրանքային խնամքի հետևյալ ծառայությունները՝ ընտանեկան տիպի խնամք, երկարաժամկետ և ճգնաժամային, խնամք՝ ինտեգրված ընտանիքներում, խնամք՝ խնամատար ընտանիքներում, ուղեկցող անկախ բնակության փուլ։ Կարիքի գնահատումն ու անհատական զարգացման պլանի կազմումն իրականացվում է երեխայի հետ՝ հաշվի առնելով նրա կարիքներն ու հնարավորությունները։
Երեխաները հաճախում են համայնքային դպրոց, օգտվում բուժհաստատությունների և համայնքային ծառայություններից, ըստ անհրաժեշտության՝ ստանում են հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի ծառայություններ։ Կրթությունից հետ մնացած երեխաների հետ աշխատանքում ներգրավվում են մանկավարժներ։
Երեխաների համար կազմակերպվում են բազմաթիվ դասընթացներ՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, գենդերային հավասարությանը, մասնագիտական կողմնորոշմանը. կազմակերպվում է ամառային հանգիստ։
