Հուսով ենք, որ Հայաստանը կվերադառնա լիարժեք համագործակցության. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Բելառուսում Համագործակցության դիտորդական առաքելությանը մասնակցելուց Հայաստանի մերժումից հետո ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ Երևանը կվերադառնա համագործակցությանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես իսկապես հուսով եմ, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ շրջանակներում լիարժեք համագործակցությանը», — ասել է նա լրագրողներին։

Լեբեդևը նաև նշել է, որ Մինսկը նույնպես պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ։ Բելառուսը պատրաստ է համագործակցության»,- հավելել է նա։

Ավելի վաղ Լեբեդևը հայտնել էր, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել Բելառուսում հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին։

You may also like...