ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Լուկաշենկոյին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը շնորհավորել է Բելառուսի պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Այս մասին ասվում է կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ընդունեք իմ ամենաջերմ և սրտանց շնորհավորանքները Բելառուսի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Ընտրություններին ընտրողների ճնշող մեծամասնության մասնակցությունը և ձեր համոզիչ հաղթանակը լիովին վկայում են ձեր նկատմամբ ժողովրդի վստահության բարձր մակարդակի մասին։

Բելառուսի կողմից, և հասարակության աջակցությունը երկրի կայուն, դինամիկ զարգացման և նրա անվտանգության ապահովման հետևողական ընթացքին»,- ասված է շնորհավորանքում:

Տասմագամբետովը նաև հավելել է, որ Լուկաշենկոյի ղեկավարությամբ Բելառուսը կշարունակի զգալի ներդրում ունենալ հսկայական եվրասիական տարածքում կայունության ամրապնդման, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների խորացման գործում։

You may also like...