Հայաստանը եվ եվս 2 երկիր չեն մասնակցել Բելառուսում նախագահական ընտրությունների դիտարկմանը
Բելառուսում նախագահական ընտրությունների դիտարկմանը մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացառությամբ Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
«Մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացառությամբ, ցավոք, Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի»,- ասել է նա։
