2024-ի ամենաէական ձեռքբերումը այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար վրա չեն կրակել․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին։

Նա հայտարարել է, որ իր համար ընդունելի է սահմանազատման գործընթացի մեկնարկը և դրա ավարտը։

«Խնդիրն այն է, որպեսզի սահմանազատման ընթացքը չկասեցվի։ 2024 թվականին ամենաէական ձեռքբերումը այն է, որ մենք մեկս մյուսի վրա չենք կրակել»- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ամեն մի խաղաղ օր պետք է ճիշտ օգտագործել՝ բանակի հիմքերն ամրացնելու և մեկս մյուսին հանդուրժելու տեսանկյունից։

«Այսօրվա խորհուրդը պետք է լինի միավորող։ Այն հիմքերը, որ դրվել են 1990-ականներին և 1994 թվականին, դարձել են հակառակորդին հրադադարը պարտադրելու հիմք»,- ընդգծել է Քոչարյանը։

You may also like...