Ասադի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակությունը ժամանել է Սիրիա

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Սիրիա,  ինքնաթիռը վայրէջք է կատարել Դամասկոսում:

Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ժամանել են երկիր։

Սա ռուս պաշտոնյաների առաջին պաշտոնական այցն է Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո։ Նրանց ուղևորության նպատակը չի նշվում։

Սիրիայի նախկին նախագահը կորցրել է իշխանությունը Հայաթ Թահրիր ալ-Շամի արագ առաջխաղացումից հետո: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի վերջից դեկտեմբերի 7-ը, նրանք Սիրիայի հյուսիսից առաջ շարժվեցին դեպի Դամասկոս։

Զորքերն ու անվտանգության ուժերը նրանց գրեթե ոչ մի դիմադրություն ցույց չեն տվել։ Բաշար ալ-Ասադը լքել է երկիրը և ապաստան ստացել Ռուսաստանում:

You may also like...