Ալիեվը անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և նշել, որ այն առանց Ադրբեջանի մասնակցության արժեք չի ունենա։
Ադրբեջանի նախագահը խոսել է նաև Իրանի տարածքով Ադրբեջանի կապի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրում, նրանք օգտավործում են այլընտրանքային տարբերակներ, որոնք և՛ եկար են, և՛ ծախսատար։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել, և Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային կամրջի կառուցումն արդեն իրականացվում է և, հավանաբար, կավարտվի այս տարի: Երկրորդ կամուրջը կկառուցվի արդեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Առաջին կամուրջը կառուցվում է Զանգելանի շրջանի տարածքում։
Այսպիսով, Հայաստանը կշարունակի մնալ փակուղում գտնվող երկիր, և տարանցիկ երկիր դառնալու նրանց ցանկությունը կմնա նրանց աչքի առաջ: Նրանք իրենք ավելի շատ կկորցնեն, քան մենք»,- ասել Է Ալիևը։
