Վահե Գրիգորյանը՝ ՄԻԵԴ դատավոր. նա կպաշտոնավարի 9 տարի

ԵԽԽՎ-ն ընտրել է ՄԻԵԴ դատավորների Հայաստանից, Անդորրայից և Սլովենիայից:

Երկրները ներպետական մրցույթի արդյունքների հիման վրա Եվրոպայի խորհրդին էին ներկայացրել երեքական թեկնածուի:
Քվեարկության արդյունքում ամեն երկրից ընտրվել է մեկ դատավոր:

Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի թեկնածությունները:

Ձայների մեծամասնությունը ստացել է Վահե Գրիգորյանը:

Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի:

You may also like...