Պուտինի դեմ մահափորձը պետք է հետաքննվի․ Վոլոդին

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հայտարարությունը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի մասին պետք է մանրակրկիտ հետաքննվի, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ Կարլսոնը հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը «փորձել է սպանել» Պուտինին, սակայն Կառլսոնը ոչ մի մանրամասներ կամ ապացույց չի ներկայացրել։ Լրագրողն ընդգծել է, որ այդ փորձերը համարում է «խելագարություն»։

«Երեկ ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնն ասաց, որ Բայդենի վարչակազմը «փորձել է սպանել Պուտինին», դա առաջարկել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Բլինկենը։ Պուտինի դեմ մահափորձ պատրաստելը, նույնիսկ դրա քննարկումը հանցագործություն է։

Լուրջ սպառնալիք է համաշխարհային անվտանգությանը։ Միջուկային պատերազմ սկսելու ուղիղ ճանապարհ»,- գրել է նա իր Telegram ալիքում։

Վոլոդինի խոսքով, դա պետք է հետաքննության հիմք դառնա բոլոր միջազգային կառույցների համար։ Նա նաև գրել է, որ Բայդենն ու Բլինկենը պետք է պատասխանատվության ենթարկվեն։

You may also like...