Ժողովուրդը ոչ թե ճնշել է, այլ պարզապես դժգոհել, քննադատել է, իսկ քաղաքային իշխանությունը՝ ականջալուր եղել. Ազարյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տրանսպորտայի համակարգի բարեփոխումների առնչությամբ դժգոհություններին, այդ մասին արված պնդումներին, թե քաղաքացիներին հաջողվել է ճնշել քաղաքային իշխանությանը:
Նրանք այդ փուլը հաղթահարելու և ճգնաժամից դուրս գալու խնդիր ունեն, ուստի սովորաբար արհեստականորեն խանգարում են գործընթացին՝ կամ դասապրոցեսը խաթարելով, կամ պարզապես չլսելով, աղմկելով, կամ էլ լսածը խեղաթյուրելով և կիսատ-պռատ ներկայացնելով դասարանից դուրս գալուց հետո։
Մի նախկին «ռեֆորմիստ» քաղաքապետ անդադար շեշտում է, թե իբր ժողովրդի ճնշման ներքո քաղաքային իշխանությունը հետքայլ է արել։
Այս տարօրինակ կեցվածքով կենսախինդ պարոնին, ով ժամ առ ժամ կարող է ենթարկվել տրանսֆորմացիայի, չկա՞ մեկը, որ հուշի, որ ժողովուրդը ոչ թե ճնշել է, այլ պարզապես դժգոհել ու քննադատել։ Իսկ քաղաքային իշխանությունը ականջալուր է եղել, հաշվի առել բոլոր առաջարկները, դիտարկումները և կատարել է ևս մեկ դրական փոփոխություն»,- գրել է Ազարյանը:
