Էրդողանն Անկարայում ընդունել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությանը:

Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում ընդունել է ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահ Մուհամմեդ Դարվիշին և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը»,- ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

You may also like...