Վաշինգտոնի երկնքում մարդատար ինքնաթիռն ուղղաթիռի է բախվել եվ ընկել գետը. դուրս է բերվել առնվազն 19 դի
Ամերիկյան մարդատար ինքնաթիռը երկու մասի է բաժանվել Վաշինգտոնի երկնքում ռազմական ուղղաթիռի հետ բախվելուց հետո։
Առնվազն 19 դի է դուրս բերվել Պոտոմակ գետից։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) որևէ նշան չի տեսնում, որ Վաշինգտոնում ավիավթարը կարող էր հանցագործության կամ ահաբեկչության հետևանքով լինել։ Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչին։
Հաղորդվում է նաև, որ Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի մերձակայքում երկնքում մարդատար ինքնաթիռի հետ բախման պահին ամերիկյան բանակի Black Hawk ռազմական ուղղաթիռը ուսումնամարզական թռիչք է իրականացրել ։ Դեռևս պարզ չէ, թե դեպքից առաջ ուղղաթիռը կոնկրետ որտեղից է օդ բարձրացել։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր։ Ինքնաթիռում գտնվող առնվազն չորս մարդ ողջ է մնացել կործանումից և տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է NBC News-ը:
Reuters-ն էլ հայտնում է, որ ուղղաթիռում երեք զինվորական է եղել։
Վաշինգտոնում ՀԴԲ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ահաբեկչության նշաններ չկան:
