Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է․ կան բերման ենթարկվածներ

Փոքր և միջին ձեռնարկատերերը մի քանի ժամ շարունակ բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել Շրջանառության հարկի մասին նոր օրենքը:

Ակցիայի ժամանակ քաշքշուկ է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների հետ, կան բերման ենթարկվածներ։

Ներքին գործերի նախարարությունից   հայտնում են, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ 182 հոդվածով (Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում  ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ակցիայի 3 մասնակից կառավարության շենքի մոտից բերվել է ոստիկանություն:

You may also like...