Վրաստանը պատրաստակամ է նպաստելու Երեվանի եվ Բաքվի միջեվ երկխոսությանը. կայացել է Փաշինյանի ու Կոբախիձեի հանդիպումը

Երևանում կայացել է Վրաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպումը: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան:

Նշվում է, որ քննարկել են երկրների միջև ռազմավարական համագործակցության հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը, ինչպես նաև նպաստելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը։

Կոբախիձեն Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան:

You may also like...