Առանձնացնում ենք ՀՀ-ի հետաքրքրությունը՝ Սեվ ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու. Փաշինյան

Վրաստանի մեր գործընկերներին տեղեկացրել եմ, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինիքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում:

Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը, ըստ Փաշինյանի, շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի ու Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար:

«Կարևորել եմ նաև, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականությունը:

Այս համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու վերաբերյալ»,- ասաց նա:

You may also like...