Խորապես վշտացած եմ ողբերգական վթարի լուրից․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վաշինգտոնում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ։ X-ի իր էջում նա հետևյալ գրառումն է կատարել․

«Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ինքնաթիռի և ուղղաթիռի ողբերգական վթարի լուրով։
ՀՀ անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին։ Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»։

You may also like...