ԱՄՆ-ում ավիաաղետի հետեվանքով զոհվածներից 3-ն ունեին ռուսական անձնագրեր. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ում ավիաաղետի հետևանքով զոհվածներից 3-ն ունեին ռուսական անձնագրեր, ևս մեկ ուղևորի մասին տեղեկությունը ստուգվում է, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ ավիաաղետի երեք զոհերը, ըստ մեր դեսպանատան, ունեն ռուսական անձնագրեր, չորրորդը ևս կարող է ունենալ ռուսական անձնագիր, այս տեղեկությունն այժմ ճշտվում է»,- նշել է դիվանագետը։

Հունվարի 30-ին American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռն օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից և Վաշինգտոնում վայրէջք կատարելիս բախվել ռազմական ուղղաթիռին։

Երկուսն էլ ընկել են գետը։ Բոլոր ուղևորները՝ 67 մարդ,  զոհվել են։ Զոհերի թվում կան ռուս գեղասահորդներ։ Բախման պատճառները դեռ պարզված չեն։

You may also like...