Քաղաքականությունն այսպիսի բան է, վարկանիշը երբեմն նվազում է ու էլ երբեք չի աճում. Փաշինյանը՝ Gallup-ի վերջին հարցման մասին (տեսանյութ)

Քաղաքականությունն այսպիսի բան է, վարկանիշը նվազում է, աճում է, երբեմն նվազում է ու էլ երբեք չի աճում, բայց չի լինում, որ աճում է ու երբեք չի նվազում:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով  Tert.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Gallup-ի վերջին հարցումների տվյալներին, որով ՔՊ-ի օգտին կքվեարկեր քաղաքացիների ընդամենը 11%-ը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքական գործունեությունը մարդկանց հետ երկխոսելու միջոց է, իսկ երկխոսությունը ունի 2 կողմ՝ մենք լսում ենք և արձագանքում:

Դուք հարցը ամփոփեցիք մեկ նախադասության մեջ՝ չե՞ք կարծում, որ խնդիրը մեր մեջ է, այս խնդիրը նաև մեր մեջ է:

Եթե դուք հիմա ինձ թույլ տաք ու վիրավորական չհամարեք, ապա Ձեր մեջ էլ է խնդիրը:

Մեր տարբերությունը մենակ մի բանում է, որ ես իմ կարգավիճակի ու անցած ճանապարհի բերումով ստիպված եմ դրա հետ առերեսվել, դուք ստիպված չեք, չունեք դրա կարիքը: Եթե դրա հետ չառերեսվեք, ոչ մի բան տեղի չի ունենա:

Բայց եթե ես չառերեսվեմ, տեղի կունենան  բաներ և՛ Ձեզ հետ, և՛ երկրի հետ, ինձ էլ դեռ ջհանդամ»,- ասաց Փաշինյանը:

You may also like...