ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտահանումը կնվազի 80 տոկոսով․ Զախարովա

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտահանումը կնվազի 80 տոկոսով, տասնամյակների ընթացքում ստեղծված առևտրային շղթաները կխաթարվեն։

Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել՝ վերլուծել, թե ինչ հետևանքներ են ունենալու նման քայլերը:

Ըստ նրա՝ խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ ահռելի շուկայի կորստի և  տասնամյակներով հաստատված առևտրային շղթաների ցավոտ խզման մասին է:

You may also like...