Ցեղասպանության ժխտումը կամ հերքումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ցեղասպանության ժխտումը կամ հերքումը ՀՀ-ում քրեական հանցագորոծություն է, քրեական օրենսգրքով նախատեսված արարք է։
«Ցեղասպանության փաստը անքննելի է, և անժխտելի։ Ընդհանրապես, զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունը ուրանալու մեջ, երբ նա երևույթի մասին խոսելիս ասում է՝ Ցեղասպանություն, ոչ թե ուրիշ բառեր, այլ ասում է՝ Ցեղասպանություն։
Նման մի դեպք էլ եղել էր, կա՛մ 2023, կա՛մ 2024 թվականին, երբ ապրիլի 24-ի իմ ուղերձից հետո աղմուկ բարձրացավ, այնքան ուժեղ աղմուկ էր, որ ես ինքս բացել ու նորից կարդացել եմ իմ ուղերձը, չեմ վստահել ոչ մեկին, ու դրանից հետո ասել եմ՝ ի՞նչի չենք արձգանաքում՝ հարգելիներս շատ հստակ աներկբա, աննքնելի ձևով արձանագրված է իրողությունը»,- ասաց նա։
ՀՀ վարչապետը անդրադարձավ նաև հունվարի 24-ին շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանն արված հայտարարությանը։
Նա նկատեց․ «Խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է, որ Ցեղապսանությունը արդյոք մեզ չպետք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձևին, կարող է իրողությունները դարասկզբին էլ, այսօր էլ, ճշգրիտ չենք ընկալում, կարող է չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին քաջալերումներին, խրախուսումներին, կարող է լավ չենք հաշվարկոմ այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը․ այս հարցը հրատապ է այսօր»։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը հունվարի 24-ին շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել էր Հայոց ցեղասպանության հարցին և նկատել․
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
