Ադրբեջանը կոնֆլիկտ սկսելու մտադրություն ունի, հիմքերից ամենակարեվորն «Արեվմտյան Ադրբեջան» խոսույթն է․ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձավ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի 3 պահանջներին։

Վարչապետը նշեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված ինքն արձագանքել է՝ հղում կատարելով ՀՀ ՍԴ-ի որոշմանը՝ Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման գործի շրջանակներում, որ դե յուրե հաստատված է՝ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանից սահմանային պահանջներ չկան։

«Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ կան, բայց մենք նրանց Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում, որովհետև Խաղաղության պայմանագրի՝ արդեն իսկ համաձայնեցված մասում վավերացնելու և ստորագրելու դեպքում այդ հարցերը փակվում են»,- ասաց նա։

Կառավարության ղեկավարը անդրադարձավ նաև երկրորդ պահանջին, որը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և նկատեց՝ ինքն ասել է, որ համաձայն են լուծարելուն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

You may also like...