Գնահատում եմ խայտառակություն. վարչապետը՝ ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակի մասին (տեսանյութ)
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակին։
«Պիտի անկեղծ ասեմ, ես քրեական գործերի մեջ այդքան, պարզ է, որ չեմ կարող խորանալ։ Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ»,- նկատեց վարչապետը։
Նշենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայությունը 2022-2023 թթ. ենթադրյալ չարաշահումներ էին հայտնաբերել ԱՆԻՖ-ում, որոնք առնչվում էին ֆոնդի ղեկավար կազմի գործունեությանը:
Կառավարությունը 2024-ի մայիսին որոշել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասի կառավարման լիազորությունը հանձնել ՏԿԵՆ-ին ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
