Մենք գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց մեջ անդրադարձ կա նաեվ Բաքվում պահվող հայերին. Փաշինյան
Նրանք պահվում են կալանքի տակ՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Բաքվում ապօրինաբար պահվող հայերին:
«Մենք գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին:
Արդյո՞ք, այդ թեմաների մեջ կա անդրադարձ գերեվարված անձանց, գերիներին, պատանդներին:
Իհարկե, կա, աներկբա կա, անընդհատ կա:
Կա նաև անհետ կորածների մասին, չի կարող չլինել»,- նշել է նա:
