Լեհաստանը կործանիչներ է օդ  բարձրացրել 

Լեհաստանի զինված ուժերի ստորաբաժանումների օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ լեհական կործանիչները ենթադրաբար օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական գործողության պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ռազմական ավիացիան սկսել է գործել մեր օդային տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լեհական հրամանատարությունը որոշել է գործի դնել բոլոր առկա ուժերն ու միջոցները։

Գերատեսչության տվյալներով՝ օդ է բարձրացել երկու կործանիչ։ Բացի այդ, բարձր պատրաստվածության են բերվել ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ հետախուզման համակարգերը։

Ըստ լեհ զինվորականների՝ ձեռնարկված միջոցառումներն ուղղված են «խոցելի տարածքներին» սահմանակից տարածքների անվտանգության ապահովմանը։

Վերջին անգամ Լեհաստանը նույն պատճառով մարտական ​​ինքնաթիռներ է օդ բարձրացրել հունվարի 15-ին:

You may also like...