Ուկրաինան մոտ է խաղաղությանը․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ այժմ Ուկրաինան ավելի մոտ է խաղաղությանը, քան երբևէ Ռուսաստանի հետ 3 տարվա լայնածավալ պատերազմի ընթացքում։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ այժմ պետք է ամեն ինչ անել կայունությունը վերականգնելու և բոլոր ուկրաինացիների համար արդար խաղաղություն ապահովելու համար։

Այս մասին հայտնում է «24 Канал»-ը՝ վկայակոչելով «Associated Press»-ին Վլադիմիր Զելենսկու տված հարցազրույցը։

Զելենսկու խոսքով՝ այսօր Ուկրաինան ավելի մոտ է խաղաղությանը, քան երբևէ։

«Եվ այսօր մենք ավելի մոտ ենք նրան, քան երբևէ՝ պատերազմի այս երեք տարիների ընթացքում։

Մենք պաշտպանել ենք մեր պետությունը, մեր անկախությունը, մեր երկիրը»,– ընդգծել է Զելենսկին։

Միաժամանակ նախագահը նշել է, որ Ուկրաինան ահռելի կորուստներ է կրել այս արյունալի պատերազմում։ Զելենսկին ասել է, որ չափազանց հպարտ է ուկրաինացի հերոս ժողովրդի համար։

You may also like...