Հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մի հատվածը
Հիմնանորոգվել է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) — Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 — կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հիմնանորոգված ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։ Հիմնանորոգվել է ճանապարհային պատվածքը։
Նորոգվել են մայթերը, ճանապարհին առկա թեքուղիները, մուտքերը, ծառաբները, սիզամարգերը, բազրիքները։
Ճանապարհահատվածը կահավորվել է անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից։
