Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն. փորձ է կատարվում համակարգը տանել կոլապսի. Ավինյան (տեսանյութ)

Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, և իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, ինչն էլ բացարձակապես ձախողվեց:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտի գնի թանկացման դեմ ակցիաներին:

«Շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիներին, որ  ընդհանուր Երևանի քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցում եք:

Սա, առաջին հերթին, Երևան քաղաքում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում»,- նշել է նա:

«Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ՝ անհնար է»,- ասել է Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

You may also like...