Եթե պարգեվավճար չտար իրեն, կասեի՝ Գարի՛կ ջան, ինչպե՞ս ես կարողանում ամսական 200 հազար դրամով ապրել․ Պետրոսյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի կողմից ինքն իրեն պարգևավճար տրամադրելուն և նշել, որ այդ մասով չի կարող գնահատական տալ։

«Եթե պարգևավճար չտար իրեն, կասեի՝ կեցցե՛ս, Գարի՛կ ջան, ինչպե՞ս ես կարողանում ամսական 200 հազար դրամով ապրել։ Համայնքի ղեկավարների աշխատավարձերն այսօր շատ ցածր են»,- ասել է Պետրոսյանը։

Անդրադառնալով հարցին, թե եթե Սարգսյանը ինքն իրեն 1.2 մլն դրամի պարգևավճար է տալիս, ստացվում է՝ իր աշխատավարձի հնգապատի՞կն է՝ Պետրոսյանը պարզաբանել է

. «Եթե դա տարվա կտրվածքով է, ապա ստացվում է՝ ամսական 100 հազար դրամ պարգևավճար է։ Դա շա՞տ է՝ ըստ ձեզ։ Եկեք կենցաղի մակարդակի չիջեցնենք մեր խոսակցությունը»։

You may also like...