Փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում
Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ
Այլ անշարժ գույքից առանձնացված մաս ձեռք բերած անձը կարող է այն միավորել իրեն պատկանող անշարժ գույքին՝ առանց նախօրոք դրա նկատմամբ առանձին հասցեի և իրավունքների պետական գրանցման։
Հասցե տրամադրելու մասին որոշում ներկայացնելու պահանջը վերացվում է, եթե այն գույքը, որին միավորվելու է առանձնացված մասը, արդեն իսկ հասցե ունի։
Նույն տրամաբանությամբ է կարգավորվում նաև անձին պատկանող հողամասը ընդլայնելու հարաբերությունները:
Արդյունքում պարզեցվում է անշարժ գույքի բաժանման և միավորման, ինչպես նաև ընդլայնման դեպքում իրավունքների պետական գրանցման ընթացակարգը, ինչը կնպաստի նաև քաղաքացիների նյութական ռեսուրսների և ժամանակի խնայողությանը:
Նախագիծը հանրային քննարկման է դրված նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, որտեղ կարող եք թողնել ձեր առաջարկներն ու կարծիքները։
