Արմեն Սարգսյանի դեմ մшհափորձի նախшպատրաստմանը մի քանի մարդ է ներգրավված

Մոսկվայում պայթյունի հետևանքով մահացած «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ է ներգրավված։

Այդ մասին հայտնում է  ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ իրավապահ մարմիններին։

Հետաքննության տվյալներով՝ մահափորձը նախապատրաստողներից յուրաքանչյուրի դերը նախապես են բաշխել։

Նրանցից ոմանք հետևել են Սարգսյանին, ոմանք էլ մասնակցել են պայթյունի իրականացմանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ТАСС գործակալությունը, հղում անելով իրավապահ աղբյուրներին, տեղի ունեցածը մանրակրկիտ ծրագրավորված մահափորձ է եղել։

You may also like...