Էրդողանը փետրվարին կայցելի Սիրիա. ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 1-ին սկսվող մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսին ընդառաջ ծրագրում է այց կատարել Սիրիա։
Այս մասին հայտնում է թուրքական Turkiye թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան երեքշաբթի՝ փետրվարի 4-ին, կայցելի Թուրքիա։ Շարաան, ըստ թերթի, կհրավիրի Էրդողանին այցելել Դամասկոս, իսկ Թուրքիայի նախագահը մտադիր է ընդունել այս առաջարկը և այցը կատարել մինչև Ռամադանի սկիզբը։
Ավելի վաղ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը արդեն այցելել էին Դամասկոս։
