Վտանգը դեռ չի անցել. հրաձգություն է տեղի ունեցել Շվեդիայի դպրոցներից մեկում

Շվեդիայի կենտրոնական Էրեբրու քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։

Հինգ մարդ տուժել է, սակայն նրանց վնասվածքների աստիճանը հայտնի չէ։

Այս մասին հայտնել են լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահների տեղեկությունները։

Իշխանությունները բնակիչներին հորդորել են հեռու մնալ դպրոցի տարածքից, ինչպես նաև մնալ շինություններում:

«Այս պահին սա դիտարկվում է որպես մահափորձ, հրկիզում և զենքով ծանր հանցագործություն»,- հայտնել է ոստիկանությունը։

Մոտակա դպրոցների աշակերտները հեռացվել են հրաձգության վայրից։

«Վտանգը դեռ չի անցել։ Հանրությունը պետք է շարունակի հեռու մնալ»,- տեղեկացրել է ոստիկանությունը։

You may also like...