Ձեր փորձառությունը կարող է որոշիչ լինել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գործարար կանանց հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մադամ» գործարար կանանց միության անդամներին՝ նախագահ Տաթև Բեյբությանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից:

6002cd91ec2f9a3d312ab7ba25a845ae.jpg (854 KB)

«Որևէ բնագավառում հաջողության հասած կանանց օրինակը ոգևորիչ է բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար՝ չվարանելու և գնալու իրենց նպատակների հետևից:

Կրթական համակարգի կարևոր դերերից մեկն էլ երեխաների համար կանանց հաջողության պատմություններն ավելի տեսանելի դարձնելն է:

ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և մենք հատուկ խրախուսում ենք պետություն-մասնավոր համագործակցությունը, որը նաև որակական փոփոխության նախապայման է»,- ողջունելով ներկաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։

«Մադամ» գործարար կանանց միության անդամները հակիրճ ներկայացրել են իրենց գործունեությունը, մասնավորապես՝ շեշտելով առնչությունները կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների հետ:

e1ff2906d11b77786b13e781ee38d5f1.jpg (1.24 MB)

Այս համատեքստում նախարարը կարևորել է հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ Հանրակրթության նոր չափորոշչով պահանջվող մասնագիտական կողմնորոշման բաղադրիչի կիրառման տեսանկյունից․

«Բոլոր դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման պարտադիր խմբակներ․ 8-րդ դասարանից սկսած՝ աշակերտները որոշակի պատկերացում պետք է ունենան տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների ու դրանց հնարավորությունների մասին: Ու այստեղ ձեր փորձառությունը ներկայացնելն արդյունավետ և ոգևորող կարող է լինել»:

Կրթական ոլորտում մասնավոր հատվածի ներգրավվածության մասին խոսելիս անդրադարձ է եղել նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթությանը՝ կարևորելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ներդրումը, որը, ըստ նախարարի, պետական քաղաքականության առաջնահերթությունն է, այստեղ ևս գործարար կանանց փորձառությունը կարևոր է:

2097a15bfdff6f20e5edb70b4fcc9f0f.jpg (1.05 MB)

Մշակույթի ոլորտում համագործակցության համատեքստում նախարարն անդրադարձել է դրամաշնորհային ծրագրերին:

«Մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնցով խրախուսվում են երիտասարդ մասնագետները, հատկապես մարզերում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այստեղ ևս կարևոր է մասնավոր ընկերությունների աջակցությունը։

Անդրադարձ է եղել նաև սպորտի և առողջ ապրելակերպի ոլորտում համագործակցության հնարավորություններին։

aecf834dee1511371b6c4e59dea0d198.jpg (1.08 MB)c63ffb6dc81fd0e6a288ba4c5fdeee65.jpg (1.08 MB)

You may also like...