Անկարայում կհանդիպեն Էրդողանն ու Գերմանիայի նախագահը

Անկարան սպասում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցին, որտեղ նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկելու է պաշտպանական ոլորտում համագործակցությունը։

Այս մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

«Փետրվարի 5-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կարևոր ասպեկտները, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։

Օրակարգում կլինի նաև Գերմանիայում թուրքական համայնքի իրավիճակի հարցը»,- ասել է նա։

Բանակցությունների ընթացքում մտքեր կփոխանակվեն Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ:

You may also like...