Խուլիգանություն, սպшնություն ու այլ մեղադրանքներ. ինչ հոդվածներով են անցնում Մերձավանի հարձակման մասնակիցները
Ինչպես հայտնել ենք գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասի (Սպանություն`ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը`պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով), 333 հոդվածի (Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը), 297 հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Հիշեցնենք՝ միջադեպի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
